211652_close_icon
views-count32240 դիտում article-date 20:28 14-09-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ը, KIA Sportage-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ վտոճանապարհի 91-րդ կմ հատվածում բախվել են 33-ամյա Անուշավան Ղարիբյանի վարած Mercedes Sprinter մակնիշի, 58-ամյա Սպարտակ Սողոմոնյանի վարած Opel Astra մակնիշի և 25-ամյա Միսակ Մանուկյանի վարած KIA Sportage մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի ուղևոր, 23-ամյա Միքայել Սիրունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորութամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր