211652_close_icon
views-count2311 դիտում article-date 19:16 13-09-2020

Ռոմանոս Պետրոսյան. Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։ Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, այն կարևոր է քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական տեսանկյունից: Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի լավ շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր