4184 դիտում
16:33 13-09-2020
Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է. նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։
Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։
Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, այն կարևոր է քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական տեսանկյունից:
Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի լավ շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման...
Posted by Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan on 2020 թ. սեպտեմբերի 13, կիրակի
Նմանատիպ նյութեր
2317 դիտում
19:16 13-09-2020
Ռոմանոս Պետրոսյան. Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է
Այս բաժնից
418 դիտում
19:23 30-04-2024
ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ
460 դիտում
19:10 30-04-2024
Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս լինել․ Արարատ Միրզոյան