3132 դիտում
23:15 12-09-2020
Ռոմանոս Պետրոսյան. Թռչկանի ջրվեժի տարածքն է՝ այսօր
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է՝ այսօր։
Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։
Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, մասնաճյուղի առաջին կուրսեցիները, Հայկական «Կարիտաս» ԲՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները, ինչպես նաև միացել են Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես, կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունի, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու այս խնդիրը լուծելու համար։
Շնորհակալ եմ հարգելի գործընկերոջս՝ Շիրակի մարզպետին և նրա աշխատակազմին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
19:16 13-09-2020
Ռոմանոս Պետրոսյան. Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է
1542 դիտում
17:53 17-03-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում
4700 դիտում
14:40 23-01-2022
3 ֆրանսուհիներ մոլորվել են Թռչկանի ջրվեժի մոտակայքում. փրկարարներն օգնության են հասել
Այս բաժնից
667 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
577 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ