Երևանի քաղաքապետն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:
Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց եւ կահավորվեց:
Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»: