«Քաղբանտարկյալների առկայությունը վախի և թուլության նշան է, Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան
Aravot.am-ը գրում է․ «Եթե մեր երկիրը լիներ ժողովրդավարական երկիր, և հարգվեին մարդու իրավունքները, կազմակերպվեին օրինական ընտրություններ, ապա այս դահլիճում ՔՊ խմբավորումից ոչ մի պատգամավոր չէր գտնվի, որովհետև նրանք չէին կարող շեմ հաղթահարել։ Եվ պատահական չէ, որ հիմա նրանցից ոչ ոք այս դահլիճում ֆիզիկապես չի գտնվում, որովհետև իրենք այս միջավայրում իրենց չեն զգում։ Իրենց չեն զգում ինտելեկտուալ հայ մարդու միջավայրում, որոնց հետ կարող են բանավիճել, իրենց մտքերով մրցակցել, որովհետև իրենք անմրցունակ են»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ երբ գալիս է մրցակցության պահը, ՔՊ-ականները փախնում են այդ մրցակցությունից և սկսում են ուժ գործադրել մրցակիցների նկատմամբ։
«Դրա հետևանքով, որ մենք այսօր ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում՝ առանցքային քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, Նիկոլ Փաշինյանը վախենում է այդ մարդկանցից, ինչպես ցանկացած ՔՊ-ական վախենում է արդար ու ճշմարիտ խոսքից։ Իրենք չեն կարող մեզ հետ բանավիճել փաստերով, չեն կարող մեզ հետ բանավիճել մեր երկրի ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումներով»,- ասաց Ղազարյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում