Ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ
Ի պատասխան՝ հայտնում ենք, որ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ: NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
NEWS.am-ի տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժիններից մեկի պետն է:
NEWS.am-ի տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժիններից մեկի պետն է: