«Երազի տուն»՝ հաշմանդամություն ունեցող փոքրիկների համար. տեսանյութ
Երևանում բացվել է ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոն, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են վերականգնողական բուժում ստանալ, իսկ նրանց ծնողները՝ գիտելիքներ, շփում և հոգեբանի խորհրդատվություն: Նման մյուս կենտրոններից «Երազի Տուն»-ը տարբերվում է նրանով, որ այստեղ մեծ ուշադրություն է դարձվելու նաև ծնողներին, ովքեր նույնպես աջակցության կարիք ունեն: Իսկ երեխաները կենտրոնում կարող են զբաղվել արթ-թերապիայով և շփվել լոգոպեդի ու հոգեբանի հետ:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51456]Armeniatv.am[/url]