211652_close_icon
views-count1930 դիտում article-date 21:07 12-09-2020

Սպարտակ Ղարաբաղցյան. Իշխանության գործողությունների «կացինն» ազգային արմատներին է խփում. Tert.am

Հիմա այնքան շատ են հայրենասիրությունից խոսում, բայց մենք լրիվ այլ տեղ ենք գնում: Հազար ու մի բան կորցնում ենք, որոնք հայրենասիրության ատրիբուտներն են. միայն հայրենասիրություն բառով չէ: «Բարեփոխումները» մեզ լրիվ այլ տեղ են տանում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/09/12/gharabaghtsyan/3394288]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով կրթության, մշակույթի ոլորտում տարվող քաղաքականությանը: «Արհամարհված մշակույթ, տատասկով լցված մշակույթի դաշտ, հոգևոր դաստիարակության ամլացում. սրանք միայն խոսքեր չեն, համատարած սա է բոլոր բնագավառներում: Իսկ մշակույթը, հոգևորը, լեզուն շատ զգայուն են, եթե դրանցում մի բան արվում է, ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա: Ասում ենք՝ տնտեսությունը պետք է վերականգնենք, բայց առանց լեզվի, մշակույթի, ավանդույթների, հոգևոր դաշտի պահպանման ոչ մի տնտեսություն էլ չի զարգանա: Եթե մարդն իր հայրենիքը, հողը չսիրեց, այդտեղ տնտեսությունը զարգանալ չի կարող»,-ասաց Ղարաբաղցյանը: Անդրադառնալով տարբեր խմբերի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ հրապարակախոսն ասաց. «Մեկ անձի հրաժարականը պահանջելով չէ. բոլորին էլ պարզ է՝ նա ինքնագլուխ չի գործում: Մեկ հոգու հրաժարականը շատ քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պետք, որովհետև շղթա է: Արայիկ Հարությունյանին հանեն, կբերեն մի ուրիշ «Արայիկ Հարությունյան»: Դրանով բան չի փոխվելու: Խնդիրն անձի մեջ չէ, երևույթի մեջ է: Պարզ երևում է, որ բոլոր գործողությունների «կացինն» ազգային արմատներին է խփում: Ցանկացած իշխանության համար հենքը կրթությունն է: Եթե գործող իշխանությունն ուզում է նորամուծություններ անել, պետք է շատ լավ իմանա, թե իրենից առաջ ինչ է եղել, ու տարբերակի նախնիներին նախկիններից»: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/12/gharabaghtsyan/3394288]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր