Կացինն ընդդեմ կացնի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում կոչ է անում պայքարել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության դեմ, որը, եվրոպական պատգամավորների կարծիքով, ուղղված է Եվրամիության և նրա առանձին երկրների դեմ, ինչպես նաև նպատակ ունի պառակտելու այդ միությունը:
Բանաձևում զուգահեռ է անցկացվում այդ քարոզչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության միջև: Իրականում վերջին 3-4 տարում` հատկապես այն պահից, երբ նախկին խորհրդային երկրներն այս կամ այն ձևով մասնակցում են «Արևելյան գործընկերության» ծրագրերին, այդ քարոզչությունը դարձել է առավել ագրեսիվ, «կացնային» և ուղեկցվում է «գազային» և ռազմական ճնշումներով` այն դեպքերում, երբ դա հնարավոր է:
Կրեմլում կարծում են, թե «Արևելյան գործընկերությունը» մի գործիք է, որն ուղղված է իրենց երկրի ազդեցությունը թուլացնելուն, և քանի որ դրան հակազդելու մշակութային, քաղաքակրթական մեխանիզմներ չկան («եվրասիականությունը» դրա ներուժը չունի»), մնում է միայն ուժային և քարոզչական բիրտ ճնշումը, մասնավորապես` այն, ինչ իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է хамство:
Բայց երբ քարոզչությանը հակադրվում է քարոզչություն, Ռուսաստանի ստեղծած «կացնային» կառույցներին հակադրվում են եվրոպական «կացնային» կառույցները, հակառակ կողմի մոտ նույնպես շեղում է նկատվում այն արժեքներից, որոնք իրավամբ կոչվում են «եվրոպական»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]