Եռաբլուրում տեղի է ունենալու ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկի հոգեհանգստյան կարգը
Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում, Ս. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն Հայաստասնի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Աբրահամ Թովմասյանի հիշատակին:
Կարանտինային պայմանների պատճառով, Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու են սահմանափակ թվով մարդիկ:
Աբրահամ Թովմասյանի վաղաժամ մահը վրա հասավ սեպտեմբերի 10-ին: Հուղարկավորությունը և թաղումը տեղի ունեցավ Բեյրութում, Լիբանան:
[b]
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
12 սեպտեմբերի 2020թ.[/b]
[url=https://shamshyan.com/hy/article/2020/09/11/1164356/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը Լիբանանում մահացել էր ավտովթարից:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Այդ մասին տեղեկացել էինք ՀԱՀԳԲ Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունից, որում ասվում է. «Էրբիլում ընկեր Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և նորոգում է մեր վիշտը: