211652_close_icon
views-count1140 դիտում article-date 20:10 11-09-2020

Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք հարցեր

Սեպտեմբերի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպել է հանդիպում-քննարկում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը վարում էին մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Գոհար Սարգսյանը: Ճանաչողական հանդիպմանը քննարկվել են Արցախում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության ուղղություններին, «Երիտասարդության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երիտասարդության դերը հանրային հնչեղություն ներկայացնող թեմաների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ հետևողականության գործում: Ամփոփելով հանդիպումը՝ Արամ Հարությունյանը ՀԿ–ների ներկայացուցիչներին կոչ է արել հետագայում ակտիվ մասնակցություն ցուցաբերել խորհրդարանում կազմակերպվող համապատասխան լսումներին և պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով հանդիպումների միջոցով ակտիվ երկխոսություն ապահովել ՀԿ-ների և խորհրդարանի միջև: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր