slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
211652_close_icon

Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

views-count1290 դիտում article-date 13:28 12-06-2014
Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննակումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է: Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում, սակայն ժամանակը պահանջում է գործակցությունը բարձրացնել որակական նոր աստիճանի՝ ծագող խնդիրներն ավելի օպերատիվ ու լիարժեք լուծելու, հետադարձ կապ ապահովելու և հանրային վստահությունն ամրապնդելու համար: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անմիջական ու պարբերական շփումները, ըստ էության՝ համատեղ աշխատանքը ոստիկանության հետ թույլ կտա ձևավորել փոխվստահության դաշտ, ինչը նախևառաջ բխում է քաղաքացիների շահերից, որոնց պաշտպանությանն են կոչված թե՛ ոստիկանությունը, թե՛ իրավապաշտպան կառույցները: Քննարկվեցին փոխգործակցության տարաբնույթ ոլորտներ, կազմակերպչական, օրակարգային և ժամանակացուցային խնդիրներ: Որոշում կայացվեց նույն ձևաչափով քննարկումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպումն անցկացնել մեկ ամիս անց՝ նախապես որոշելով քննարկման թեման և մասնակիցների շրջանակը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր