2305 դիտում
15:54 10-09-2020
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 181,7 մլն դրամի ներդրում է կատարվել․ ՀՏԶՀ
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացմանը միտված շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
Մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։ Հավելենք, որ
«Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն» իրականացվում է Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում ՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Այժմ ընթացքի մեջ է 4-րդ բաղադրիչի իրականացումը, որը ենթադրում է աջակցություն ջրօգտագործող ընկերություններին, ներդրումը կազմում է 5, 82 մլն. ԱՄՆ դոլար։ Բաղադրիչը նախատեսում է ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացում, նպատակաուղղված ոռոգման վճարների հավաքագրման բարելավում, ծախսերի կրճատում, ՋՕԸ-ների կառավարման մարմինների զարգացում:
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
12:52 03-06-2015
Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է. տեսանյութ
6823 դիտում
19:37 11-07-2020
200 միլիոն դրամի ներդրում` Ախթալա խոշորացված համայնքում. ՀՏԶՀ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4688 դիտում
19:03 15-01-2019
Արտամետ համայնքի ղեկավարը պետությանը 6.5 մլն դրամի վնաս է պատճառել. նրան մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
490 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
502 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
562 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»