Ֆիոլետովոյից մինչև Դիլիջան հատվածը փակ կլինի երթևեկության համար
Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
‼️ ՖԻՈԼԵՏՈՎՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՓԱԿ ԿԼԻՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Մ-8‚ #Վանաձոր_Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000)...
Posted by ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia on 2020 թ. սեպտեմբերի 9, չորեքշաբթի