211652_close_icon
views-count1528 դիտում article-date 09:20 24-12-2023

Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարան, Թալին (բուք է), Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։

Նմանատիպ նյութեր