211652_close_icon
views-count2212 դիտում article-date 10:26 08-09-2020

Նախօրեին կորած բելառուս ընդդիմադիր առաջնորդ Կոլեսնիկովան ձերբակալվել է սահմանային անցակետում

Երկուշաբթի կորած բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը Բելառուսից հեռացել են, տեղեկատվությունը [url=https://www.belta.by/society/view/rodnenkov-kravtsov-i-kolesnikova-pytalis-pokinut-territoriju-belarusi-gpk-podrobnosti-405886-2020/]belta.by[/url]-ի թղթակցին հաստատել է Պետական ​​սահմանային կոմիտեն (ՊՍԿ): «Կրավցովը, Ռոդնենկովը և Կոլեսնիկովան իսկապես այսօր առավոտյան ժամը 4-ին պետական սահմանի բելառուսա-ուկրաինական տեղամասի «Ալեքսանդրովկա» անցակետում ձևակերպում են կատարել»,- ասել է Բելառուսի ՊՍԿ պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Անտոն Բիչկովսկին հավելել է, որ Ռոդնենկովն ու Կրավցովը լքել են Բելառուսի տարածքը և հայտնվել հարակից կողմում (Ուկրանիա): Իսկ Կոլեսնիկովան ձերբակալված է։

Նմանատիպ նյութեր