211652_close_icon
views-count2697 դիտում article-date 21:42 06-09-2020

Գյումրու Շիրազի 53 հասցեում սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն. պարզաբանում

Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն, հայտնում է Գյումրու համայնքապետարանը: «Հարգելի գյումրեցիներ, Ձեր ահազանգերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ Համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով, աշխատակիցները պարբերաբար այցելում են տվյալ հասցե, բայց դուռը փակ է, իսկ սեփականատերը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ուզում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցների կողմից շինության դռանը փակցվել է գրություն առ այն, որ սեփականատերը երկուշաբթի ներկայանա համայնքապետարան։ Այս պահին աշխատանքները կասեցված են։ Անհանգստանալու կարիք չկա, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարգավորումը կտրվի օրենքի տառին համապատասխան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր