1394 դիտում
12:38 04-09-2020
Սերբիայի նախագահը և Կոսովոյի վարչապետը համաձայնություններ կստորագրեն Վաշինգտոնում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահի՝ ուրբաթ օրվա գրաֆիկում, որը սեպտեմբերի 3-ին տարածել է Սպիտակ տունը:
«11:05-ին նախագահ (Թրամփը) կհետևի Սերբիայի Հանրապետության նախագահի և Կոսովոյի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ ստորագրման արարողությանը»,- նշված է փաստաթղթում:
Սպիտակ տանը չեն հայտնել, թե ինչ կարգի փաստաթուղթ կստորագրեն Վուչիչը և Հոթին: Ըստ որում Սերբիայի ղեկավարը սեպտեմբերի 3-ին հույս է հայտնել սեպտեմերի 4-ի առավոտյան Կոսովոի հետ տնտեսական ոլորտում համաձայնությունների հասնելու վերաբերյալ: Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տան լրագրողների միավորման սահմանափակ անդամների ներկայությամբ այսպես կոչված Ռուզվելտի սենյակում, որը գտնվում է պետության ղեկավարի պաշտոնական նստավայրի Արևմտյան թևում:
Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցություններին Ձվաձև առանձնասենյակում: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիայի նախագահը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության, Բելգրադը և Պրիշտինան միացնող ենթակառուցվածքային ծրագրերի, զարգացման գործակալության միջոցով վարկերի և Բելգրադում ԱՄՆ-ի Զարգացման հիմնադրամի գրասենյակի բացման հարցերը: Քննարկվել է նաև Բալկանյան տնտեսական միությանը (այսպես կոչված փոքր Շենգենին) Պրիշտինայի անդամակցության հարցը՝ ամերիկյան երաշխիքներով
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
18:36 25-05-2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ․ ՌԴ նախագահ
4249 դիտում
19:32 31-08-2017
Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր կհանդիպեն Բրյուսելում
2760 դիտում
14:27 12-07-2020
Սերբիայի և Կոսովոյի միջև վերսկսվում է երկխոսությունը
Այս բաժնից
889 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1351 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
928 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել