slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում. Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
211652_close_icon

Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում. Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

views-count2562 դիտում article-date 23:02 02-09-2020
Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, գրում է[url=https://www.amerikayidzayn.com/a/5567920.html] Ամերիկայի Ձայնը[/url]: Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայում պատվաստման ենթարկվելուց հետո ասել է. ‘’Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում: Մենք այն ստեղծեցինք բոլորից առաջ եւ բոլոր ռուսները կլինեն առողջ’’: Ռուսաստանը կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստնյութն արտադրելու արտոնագիր է տվել` մարդկանց վրա այն երկու ամսից էլ կարճ ժամանակահատվածում փորձարկելուց հետո, ինչը Արեւմուտքի փորձագետներին թույլ է տալիս հարցականի տակ դնել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը: Նրանց համար ընդունելի չէ նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի հայտնում պատվաստանյութի մասին բոլոր տեղեկությունները: Արեւմուտքի փորձագետներին սա թույլ է տալիս ասել նաեւ, որ Սառը պատերազմի տարիների օրինակով, Ռուսաստանն այսօր պարզապես ուզում է ցուցադրել, որ ինքն աշխարհի գիտական կենտրոնն է: Պատվաստանյութն արագ արտոնագրելու հանգամանքը փորձագետները կապում են նաեւ ռուսական ազգայնական դրսեւորումների հետ: Ասենք, որ Ռուսաստանը միաժամանակ սկսել է փորձարկումների երրորդ փուլը: Այս փուլի ժամանակ փորձերին մասնակցում են մեծ թվով կամավորներ: Ռուսաստանը մեկ այլ պատվաստանյութ էլ արտոնելու նպատակ ունի հոկտեմբեր ամսին: Ինչպես երկրի առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն է ասել, վտանգավոր գոտու մեջ գտնվող անձանց շրջանում զանգվածային պատվաստումներ են սկսվելու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ռուսաստանում կորոնավիրուսով մինչ այժմ վարակված անձանց թիվն անցել է 1 միլիոնը: Միայն մեկ օրում այստեղ գրանցվել է հիվանդության նոր մոտ 5000 դեպք:

Նմանատիպ նյութեր