211652_close_icon

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից. Անահիտ Ավանեսյան

views-count1904 դիտում article-date 15:25 17-10-2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում գրել է, որ այսօր Առողջապահության նախարարության թիմով պատվաստվել են գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար:

«Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։

Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։

Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել»,- նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր