211652_close_icon
views-count2338 դիտում article-date 21:18 31-08-2020

«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու գործը» գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո. Արթուր Ղազինյանը՝ այսօրվա դատական նիստին քննիչի դատարան չներկայանալու վերաբերյալ

[url=https://www.tert.am/am/news/2020/08/31/Xazinyan/3383932?fbclid=IwAR2gPvmB98G_qY2NNKVMQvKMA-FSDXhSfU3uV_322M0fW6wsBaQ3pHfu1DM]Tert.am[/url]-ը գրում է. Դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաքձգվեց, որի պատճառը հատուկ քննչական ծառայության կողմից գործի նյութերը ուշ ուղարկելն էր. դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նշենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի նստավայրում այսօր պետք է ընթանար նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը՝ ՀՔԾ-ի կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը, որը սակայն հետաձգվեց, քանի որ դատավորը գործի նյութերին չէր ծանոթացել: «Քննիչը չէր ներկայացել և ես սա համարում եմ անհարգալից վեաբերմունք դատավարությանը և գնահատում դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որ բողոքը քննվի, հասկանալով, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին է, եղել է բացարձակ հիմնավոր»,- նշեց նա: Նրա հավաստմամբ՝ ներկայացված են անհերքելի փաստական տվյալներ, որոնց 20 տոկոսի պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական և քննչական մարմինները կհարուցեին քրեական գործ. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/31/Xazinyan/3383932?fbclid=IwAR2gPvmB98G_qY2NNKVMQvKMA-FSDXhSfU3uV_322M0fW6wsBaQ3pHfu1DM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր