211652_close_icon
views-count17158 դիտում article-date 21:30 27-08-2020

Ավտովթար Արմավիրի մարզում․ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Toyota Camry-ն և Nissan-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում, «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են 40-ամյա Լիլիթ Մ․-ի վարած Nissan մակնիշի և 42-ամյա Դավիթ Ս-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ս․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր