211652_close_icon
views-count81919 դիտում article-date 22:32 26-08-2020

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Лада-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. 25-ամյա տղամարդը տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Սպիտակի ոստիկանությունից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, իսկ քննչական խումբը ժամանել է՝ քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Լոռու մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռ. Խաչատրյանն էր, ով ՎԱԶ 21099-ի վարորդն է եղել։ Ոստիկաններն ու քննիչները այդ տեղեկությունը պարզում են։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարներ և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր