8757 դիտում
21:10 26-08-2020
Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։
Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Արրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։
Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկար։
Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։
1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչու՞ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ու՞մ եւ ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։
2. Եթե զրույցը կարեւոր էր, ապա ինչու՞ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։
3. Եւ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
09:28 02-09-2021
ԱԳ նախարարի մոսկովյան այցի «անկյունները». «Փաստ»
2266 դիտում
09:14 25-07-2014
Մոսկովյան վթարի ֆոնին որքանո՞վ է անվտանգ Երևանի մետրոն․ Իրավունք
4792 դիտում
23:38 28-12-2020
Նարեկը մահը գերադասեց գերությունից․ 3 տանկ խոցած եւ Շուշիի մարտերում նահատակված կրտսեր սերժանտի մասին
Այս բաժնից
1372 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1237 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
961 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին