211652_close_icon
views-count1693 դիտում article-date 13:13 26-08-2020

Մերձմոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր