«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են առաջին մարզումները
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը:
Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ: