1246 դիտում
12:42 25-08-2020
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում է ամառային պահպանման աշխատանք
Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում է ամառային և ձմեռային պահպանում։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակատահվածում 34 կապալառու կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացում‚ ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և շահագործման մանիթորինգի առաջատար մասնագետ Գագիկ Շահազիզյանը‚ թվարկելով կատարվող աշխատանքները‚ նշում է‚ որ ուշադրություն են դարձնում‚ որպեսզի մետաղական արգելափակոցները ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրում են‚ թփերը՝ էտում‚ կատարվում է փոսային նորոգում։ Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն սպասարկում է շուրջ 160 կմ ճանապարհ։ Սպասարկման աշխատանքներ այդ տարածքի վրա կատարում են 2016 թվականից։
Համեմատելով նախկին տարիների աշխատանքը՝ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը նկատում է‚ որ տարեցտարի մեծանում է մեքենաների երթևեկության ինտենսիվությունը‚ ճանապարհների ծանրաբեռնվածությունը‚ մեքենաների արագընթացությունը‚ ինչն ավելի դժվարացնում է իրենց աշխատանքը։ Հաճախ են կոտրվում ճանապարհային նշանները կամ ազդանշանային հենասյուները։
Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն մեկ ժամ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Նրանք նաև նկատում են‚ որ քաղաքացիները երբեմն ինքնակամ քանդում են ճանապարհը‚ արհեստական խոչընդոտներ տեղադրում՝ որտեղ ցանկանան‚ ինչն անընդունելի է։
Նմանատիպ նյութեր
634 դիտում
17:21 12-01-2023
Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ժամը 17։00-ի դրությամբ
1043 դիտում
17:54 06-02-2023
Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ժամը 17։30-ի դրությամբ
Այս բաժնից
769 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
748 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
616 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել