211652_close_icon
views-count3354 դիտում article-date 10:31 22-08-2020

Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռն Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել է Բեռլին

Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը: «Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել է Յարմիշը Twitter-ում: Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան: Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշել էին, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է: Թեև նրանք պնդել էին, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում էր կայացվել:

Նմանատիպ նյութեր