211652_close_icon
views-count6267 դիտում article-date 19:29 24-12-2017

Ալեքսեյ Նավալնիին առաջադրեցին Ռուսաստանի նախագահի թեկնածու

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել են նախագահի թեկնածու: Առաջադրումը տեղի է ունեցել քաղաքացիական նախաձեռնող խմբի հավաքում, որ կայացել է Մոսկվայում՝ «Սերեբրյանի բոր» հանգստավայրի լողափին: Կողմ են քվեարկել 742 մարդ: Որոշումն ընդունվել է միաձայն: Լրագրողների հետ միասին հավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ: Առաջադրվելուց հետո Նավալնին իր ելույթում կողմնակիցներին անվանել է «քաղաքականության կենտրոնական խաղացողներ» և ընտրողներին կոչ արել բոյկոտել ընտրությունները, եթե իր մասնակցությունը թույլ չտան: Հավաքին ներկա են եղել Մոսկվայի ԿԸՀ-ի երկու ներկայացուցիչ: ԿԸՀ-ն հանդես է գալիս թեկնածու Նավալնիի դեմ՝ մատնանշելով վերջինիս դատվածությունը «ծանր հանցագործության» հոդվածով: Նավալնին ինքը վստահ է, նման լրացուցիչ սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը: Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2018թ. մարտի 18-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր