7355 դիտում
13:40 20-08-2020
Կասկածելի զանգված արևածաղկի սերմերում
ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Վ.Մ.-ին 2020թ. օգոստոսի 19-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Ա.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում հայտնաբերվել է արևածաղկի պարունակությամբ փաթեթում քողարկված, թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.53գր. զանգված: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
22:30 07-06-2018
«Արմավիր» ՔԿՀ-ում սնունդ տեղափոխող սայլակում հայտնաբերվել և առգրավվել է կասկածելի փոշենման զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ