6766 դիտում
17:22 20-08-2018
Հանձնուքի մեջ առկա շաքարավազում հայտնաբերվել է կասկածելի, փոշենման զանգված, իսկ պլաստմասե տարաների մեջ՝ կասկածելի դառը համով աղցան. Քրեակատարողական ծառայություն
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ:
Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը: Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»