211652_close_icon
views-count1229 դիտում article-date 10:29 20-08-2020

ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը

ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը․ Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո սա Պեկինի վրա ճնշում գործադրելու վերջին քայլն է, հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-china-53844263]BBC[/url]-ն։ Սա ԱՄՆ-ի և Հոնկոնգի միջև կասեցված երկկողմ պայմանագրերից միայն մեկն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին կասեցրել էր նաև արտոնյալ առևտրի և Հոնկոնգի դիվանագիտական կարգավիճակի մասին պայմանագրերի գործողությունը։ Չինաստանն առայժմ չի մեկնաբանել պայմանագրերի վերջին կասեցումները։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսի հայտարարության համաձայն՝ կասեցված պայմանագրերը վերաբերում են փախստական հանցագործներին հանձնելուն, դատապարտված անձանց փոխանցելուն, ինչպես նաև նավերի միջազգային շահագործումից ստացվող եկամուտներին։ Ավելի վաղ Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագրերը կասեցրել էին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ավստրալիան։

Նմանատիպ նյութեր