ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով պատվիրակություն կուղարկի Թուրքիա
Ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիա պատվիրակություն ուղարկելու վերաբերյալԼ Այցը, ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, կայանալու է Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու թուրքական կողմի խնդրանքի շրջանակներում:
Պատվիրակությունը ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Անկարա կուղարկի հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջայդ երկրի իշխանությունները մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և Վաշինգտոնից պահանջում նրա ձերբակալումն ու արտահանձնումը:
Անցած շաբաթ Անկարան 2-րդ նամակն էր ուղարկել Վաշինգտոն՝ նույն խնդրանքով:
Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում զոհվել է 250-ից ավելի մարդ: Ձերբակալվածների թիվը գրեթե 26 հազար է: