211652_close_icon
views-count48161 դիտում article-date 19:49 18-08-2020

Արտառոց դեպք մարզերից մեկում. ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը դեռևս չծնված երեխայից ազատվի

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի բնակչի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանություն է դիմել 28-ամյա Անի Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա ամուսինը՝ Արծրուն Ա.-ն և նրա 52-ամյա մայրը իրենց գյուղի առանձնատանը ստիպել և պահանջել են, որ նա ազատվի դեռևս չծնված իր երեխայից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անի Մ.-ն հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս նրան դուրս են արել տանից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր