Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 121 մանկապարտեզի տնօրենը պահանջել է տնօրենի ԺՊ-ից, որպեսզի վերջինը ամեն կերպ ազատվի աշխատակիցներից մեկից․ հաշվապահը աշխատանքից ազատման կեղծ դիմում է գրել, իսկ տնօրենի ԺՊ-ն ստորագրել է այն
Մարտի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը և հայտնել, որ իրենց է դիմել «Երևանի թիվ 121 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակցուհի, Երևանի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ն և հայտնել, որ 2025թ. դեկտեմբերի 30-ին իր անունից նույն մանկապարտեզի հաշվապահ-գործավար Գոհար Խ․-ն գրել է աշխատանքի ազատվելու վերաբերյալ դիմում և ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրմանը, որն էլ ստորագրել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզի տնօրեն՝ Երևանի բնակիչ 42-ամյա Լիլիթ Պ․-ն ցուցում է տվել նշված մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի բնակիչ 44-ամյա Աննա Դ․-ին և հաշվապահ՝ Երևանի բնակիչ 44-ամյա Գոհար Խ․-ին, որպեսզի ամեն գնով Մարինե Մ․-ին ազատեն աշխատանքից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ Գոհար Խ․-ն Մարինե Մ․-ի անվամբ գրել է ազատման դիմում և կեղծելով վերջինիս ստորագրությունը՝ ներկայացրել է Աննա Դ․-ին, ով, տեղյակ լինելով կեղծիքի մասին, հաստատել է այն։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։