211652_close_icon
views-count2675 դիտում article-date 19:22 18-08-2020

Սկսվել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները. ՀՏԶՀ

Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում: Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում: Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում: Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ: Աշխատանքները կավարտվեն ընթացիք տարում: [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր