211652_close_icon
views-count1860 դիտում article-date 17:14 13-08-2020

Սկսվել են Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցման աշխատանքները. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` ՏԿԵ նախարարության Հայաստանի տարաշքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար դրամ, մյուս մասը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են: [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր