211652_close_icon
views-count2934 դիտում article-date 21:20 17-08-2020

Սկսվել են այդքան սպասված վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի շահագործման կհանձնվի Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում է երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում: Ըստ վիճակագրության` նշված հատվածի վթարների ու վրաերթների թիվը բավականին մեծ է, ցավոք` նաև մահվան ելքով: Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար: ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով արդեն սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը: Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոց կանցնեն առավել անվտանգ: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կկազմակերպվի դպրոցի հարևանությամբ փողոցից՝ արդեն կառուցված թեքահարթակներով: [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր