211652_close_icon
views-count18299 դիտում article-date 12:27 18-08-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհաին ոստիկաններն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր