211652_close_icon
views-count59709 դիտում article-date 20:06 16-08-2020

Ժայռից ընկած անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/16/1162381/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սոլակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մայրավանք» մատուռի մոտակայքում 16-ամյա երեխան բարձրությունից ընկել է և վնասել գլուխը, երեխային իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/16/1162381/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրջեջ-փրկարարական ջոկատը և տեղանքի անանցանելիության պատճառով մոտ 1 կմ փրկարարները, բժիշկներն ու մեծ թվով գյուղացիներ ոտքով են անցել, այնուհետև երեխային, ով մոտ 20 մ գլորվել է ձորը, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր երեխան 16-ամյա Ա. Չ-ն էր: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր