2017 դիտում
12:31 07-10-2023
ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղահանված 302 բուժառու․ 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
«Հումանիտար կենտրոն»-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են բազմաթիվ զանգեր, որտեղ նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները կառավարության տրամադրած 100 հազարական դրամները դեռ չեն ստացել, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նախօրեին մենք ներկայացրեցինք, որ շուրջ 50 տոկոսի գումարներն արդեն իսկ փոխանցվել են ԿԲ-ի տրամադրած բանկային քարտերի տվյալներին, մնացյալ գործընթացը շարունակական է լինելու՝ երկուշաբթի օրվանից», - ասաց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է առողջապահական թեմաներին, մամուլի խոսնակը ներկայացրեց, որ այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 302 բուժառու։
«Նրանցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»։
Նախօրեին Ֆրանսիայի և Բուլղարիայի տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 7 բուժառու։

Նմանատիպ նյութեր
1171 դիտում
21:05 29-09-2023
Հայաստանյան ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 405 արցախցի բուժառու
1240 դիտում
21:40 01-10-2023
Հայաստանում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 363 բուժառու
Այս բաժնից
832 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
439 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
592 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ