211652_close_icon
views-count7906 դիտում article-date 10:52 15-08-2020

Աղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա. արքայազնը կարգադրել է թռչնին չանհանգստացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտնի է վայրի բնության ներկայացուցիչների նկատմամբ մեծ սիրով: Նա հաճախ սոցկայքերում ուշագրավ լուսանկարներ է հրապարակում տարբեր կենդանիների հետ: Այդ հրապարակումների մեջ Luxury Launches-ն առանձնացրել է վերջին տեսանյութերից մեկը, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ թռչնակը բույն հյուսել թագաժառանգի շքեղ Mercedes-AMG G 63 մեքենայի վրա: Թագաժառանգը պարզել է, որ աղավնին բույն է հյուսել տևական ժամանակ ստվերում կայանված մեքենայի ծածկի վրա: Արքայազն Համդանը ոչ միայն չի քանդել բույնը, այլև կարգադրել է մեքենայի շուրջ կարմիր, սպիտակ նախազգուշացնող ժապավեններ կապել, որպեսզի ոչ ոք մեքենային չմոտենա: Բացի այդ, նա կայանատեղիի բոլոր աշխատակիցներին կարգադրել է տարածքից հեռու մնալ ու չանհանգստացնել 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա բույն հյուսած աղավնուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր