Գողացել են դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի 150.000 դոլար արժողությամբ զգեստը
                        Դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հագած 150.000 դոլար արժողությամբ զգեստը գողացել են:
 
Calvin Klein ապրանքանիշի1000 մարգարիտներով զարդարված  զգեստը, որի հեղինակն էր Ֆրանցիսկո Կոստոյը, գողացել են  հյուրանոցներից մեկից: 
Նշենք, որ Նիոնգոն անցած տարի «Օսկար»  է ստացել երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում ՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմի համար: Այս տարի նա եղել է մրցանակաբաշխության վարողներից մեկը: 
Դերասանուհու ներկայացուցիչները չեն մեկնաբանել գողության դեպքը: 
Հայտնի է նաև, որ դեռ ոչ ոք չի ձերբակալվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

