3493 դիտում
10:28 14-08-2020
Գնդեվազի համայնքապետը 10 հեկտարը 850 դոլարով վաճառել է անչափահաս որդուն. բնապահպան
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է Ամուլսարում հողերի վաճառքի ու կոռուպցիայի թեմային։
«Այս դրվագները բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ ոչ անտարբեր քաղաքացիները։ 2012-13 թվականներից պարզ էր, որ Ամուլսարի լանջերին գտնվող Գնդեվազում հողատարածքներ պետք է գնվեն, և գնումն իրականացնելու է այն ընկերությունը, որը հանք շահագործելու ցանկություն ուներ։ Հայտնի է, որ նման դեպքերում տեղական ազդեցիկ դեմքերն ու ՏԻՄ ներկայացուցիչներն են ձգտում գումարներ շահել։ Երբ երկու տարի առաջ փորձեցինք պարզել, թե ինչ ձևով են այդ գործարքները տեղի ունեցել, պարզվեց, որ Գնդեվազ համայնքի արխիվների մի մասը չկա, մեզ ոչ մի կերպ չհաջողվեց այդ արխիվները գտնել ո՛չ Ջերմուկի խոշորացված համայնքում, ո՛չ էլ Վայոց ձորի արխիվում։ Դա կասկածի տեղիք տվեց, և մենք դիմեցինք իրավապահ մարիններին, թե հնարավոր չէ պարզել հողամասերի վաճառքը, աճուրդները ինչ կերպով են տեղի ունեցել, մանավանդ, որ կոռուպցիոն գործարքների կասկածներ կային։ Ինչևէ, 2-3 դիմումից հետո Քննչական կոմիտեն ուսումնասիրեց այդ գործը, և հայտնի դարձավ, որ 2012-13 թվականներին «Գեոթիմ» անունով ընկերությունն է ցանկացել հողատարածքներ գնել, և համայնքապետը մտածել է՝ ինչպես գումար աշխատել այդ գործարքներից։ Նա 2014 թ․ գարնանը 10 հա տարածքը 850 դոլարով վաճառում է իր անչափահաս որդուն։ Մեկ տարի անց՝ 2015-ի գարնանը, այդ տարածքը 350 հազար դոլարով վաճառվում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Հիմա դատարանում է այդ գործը»,- պատմել է Լեւոն Գալստյանը։
Բնապահպանի տեղեկություններով՝ համայնքապետը պատրաստակամություն է հայտնել գործարքի գումարի մոտ կեսը փոխանցել համայնքին, և հավանական է՝ գործը դրանով կարճվի։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
14:06 20-08-2019
Գնդեվազի նախկին ղեկավարը հողատարածք է վաճառել «Լիդիան Արմենիա»-ին՝ վնաս պատճառելով համայնքին
2551 դիտում
16:57 03-11-2015
36-ամյա Ռոմիկը ծեծել է անչափահաս որդուն, որից հետո էլ՝ որդուն օգնության հասած կնոջը
Այս բաժնից
1078 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1123 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
841 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան