211652_close_icon
views-count1703 դիտում article-date 22:00 08-09-2022

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին Սուրբ Գեղարդի վանական համալիրում օծվեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Սուրբ Գեղարդի վանական համալիրում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը։

Սուրբ Կաթողիկե եկեղեցում՝ սուրբ խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։
Արարողության ավարտին Հայոց Հովվապետն իր պատգամը հղեց ներկաներին՝ մաղթելով, որ նորաօծ խաչը օգնական և պահապան լինի մեր ժողովրդին, հավելի հավատ և հույս հայոց կյանքին։  

«Մենք հավատում ենք խաչի զորությանը, որով կյանքի պիտի կոչենք մեր բոլոր իղձերն ու տեսիլքները»,- եզրափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր