211652_close_icon
views-count58178 դիտում article-date 11:07 13-08-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 25-ամյա վարորդը Volkswagen-ով շրջվել ու կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ոսկանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Լոռիբերդ-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Սարիբեկյանը, 21-ամյա Արևիկ Մարգարյանն ու 15-ամյա Ամալյա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր