211652_close_icon
views-count1363 դիտում article-date 12:50 05-05-2026

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է. նա առևանգել էր «Mercedes»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

  Հիվանդանոցում մահացել է մայիսի 1-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 65-ամյա Հարություն Յ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունների կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ պարզել են, որ Հարություն Յ․-ն նշված ավտոմեքենան առևանգած է եղել, որից հետո վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատար «Գազել»-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել էին  65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունների կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանը, Արթուր Քարամյանը, Ավթանդիլ Հակոբյանը և Ֆրունզ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր