211652_close_icon
views-count26214 դիտում article-date 17:12 11-08-2020

Հայաստանը ստացավ ծննդօգնության բացառիկ համալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Հայաստանում բոլորը խոսում են երկրում հասունացող ժողովրդագրական ճգնաժամից՝ բնական աճի ցածր տեմպերից ու ծնելիության անկումից, վերարտադրողական առողջության պատասխանատուները գերադասում են գործնական քայլ անել այդ ճանապարհին։ Հայաստանը ստացավ ծննդօգնության նոր համալիր, որն առողջապահական նոր մշակույթով, տեխնիկական ու տեխնոլոգիական չափանիշներով բացառիկ է ոչ միայն ամբողջ տարածաշրջանում, այլև մի շարք ինովացիաներով, իր գեղագիտությամբ ու շքեղությամբ գերազանցում է անգամ եվրոպական միջին չափանիշը։ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ծննդօգնության այն հիմնարկներից է, որտեղ ընդունվում են ամենաբարդ խնդիրներ ունեցող ծննդաբերներն ու ծննդկանները, ուստի, բնավ էլ զարմանալի չէ, որ հենց այսպիսի անձնագիր, մարդկային ու մասնագիտական հզոր կապիտալ, շուրջ 150 հազար երեխայի կյանք տված, գիտագործնական տասնամյակների փորձ ունեցող ինստիտուտը կատարեց այս աննախադեպ ներդումը՝ այն նվիրաբերելով մայրությանն ու մանկությանը։ Այս խոշոր իրադարձության մասին պատմող ֆիլմի պրեմիերան դիտեք մեր[url=https://www.youtube.com/watch?v=KiKO9EgoSpY&feature=youtu.be&fbclid=IwAR2Gx-tDEiy2gSaxJQYFXEdA0bsKEtgY56NB8vhRc3FFa4RmTbIMIL5mBuY] կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր