211652_close_icon

Կվերանորոգվի Թալինի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքը

views-count1758 դիտում article-date 20:20 22-08-2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի հետ այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ ենք անցկացրել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում: Մասնավորապես այցելել ենք «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ և «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ: Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով, հիվանդասենյակներով, ծանոթացանալով բաժանմունքերում առկա խնդիրներին՝ քննարկել ենք բժշկական կենտրոնների վերազինման և վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։ Առաջնահերթ նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը: Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են և կլուծվեն առաջիկայում»:

Նմանատիպ նյութեր